Պատմություն

Բարի գալուստ « Վարդանանք » կրթահամալիր

 

Մարդու մանկությունից հիմք դրված սկզբունքները նման են մատաղ ծառի կեղևին փորագրված տառերին, որոնք աճում են, ծավալվում նրա հետ, կազմում նրա անպարտելի մասը:  Վ.Հյուգո

«Վարդանանք» կրթահամալիրը գործում է ՀՀ օրենսդրությանը և «Հանրակրթության պետական չափորոշչի» պահանջներին համաձայն:

«Վարդանանք» կրթահամալիրը իրականացնում է հանրակրթական ծրագրեր՝ ապահովելով եռամակարդակ ուսուցում

☑️տարրական

☑️միջին

☑️ավագ դպրոցներում:

Կրթությունը կարող է իրականացվել նաև ռուսական դասարաններում:

Կրթահամալիրի տեսլականը

Բանիմաց, նախաձեռնող, քաղաքացիական որակներով օժտված, հիմնարար և կապակցված գիտելիքների տիրապետող, լեզուների տիրապետող, ազգային և համամարդկային արժեքներ կրող շրջանավարտի ձևավորում:

Կրթահամալիրի առաքելությունը ուսումնական առողջ միջավայրի ստեղծումն է, որում

☑️ յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կունենա համակողմանիորեն զարգացնել իր ներուժը

☑️ յուրաքանչյուր ուսուցիչ հնարավորություն կունենա սովորել, որպեսզի հաջողությամբ
կատարի սովորեցնողի իր առաքելությունը

☑️ յուրաքանչյուր ծնող իր երեխայի մեջ կտեսնի անընդհատ սովորողի կերպարի ձևավորումը

☑️Կրթահամալիրի՝ ԽՈՐՔԱՅԻՆ ԵՎ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ հիման վրա
կազմված նոր հայեցակարգը այլընտրանքային հեղինակային ծրագիր է:

Կրթահամալիրի հեղինակային ծրագրում բացառիկ կարևորություն է տրվում լեզուների ուսուցմանը:

Հիմնական ուսուցումը իրականացվելու է հայերենով:

Օտար լեզուների ուսուցումն իրականացվելու է մայրենի լեզվի ուսուցման մոդելի հիման վրա:

Ռուսերեն Անգլերեն Գերմաներեն

2016-2017 ուստարվանից դպրոցում ներդրվել է գերմաներենի ուսուցման ծրագիր,ըստ որի գերմաներենի քննությունը /DSD/ հաջողությամբ հանձնած աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու փոխանակման ծրագրերի:

Կրթահամալիրն իրականացնում է փոխանակման ծրագրեր ոչ միայն գերմաներենի,այլև անգլերենի ուսուցման համար նույնպես՝ կազմակերպելով աշակերտական խմբերի այցեր տարբեր երկրներ:

Կարևորելով անգլերենի խորացված ուսուցումը ՝ կրթահամալիրը 2017թվականից գործածության մեջ է դրել 21-րդ դարի քաղաքացու պահանջներին համապատասխան ծրագրերով հագեցած հետևյալ նոր դասագրքերը՝

1-5 -րդ դասարաններ – SUPER MINDS

6-9 -րդ դասարաններ- FOCUS

10-12- րդ դասարաններ –EMPOWER / B1,B1+, B2 /

Կրթահամալիրում արժևորվում և կարևորվում է մատաղ սերնդի հոգևոր դաստիարակությունը:

Կրթահամալիրում մեծ դեր և նշանակություն է տրվում գեղագիտական դաստիարակությանը:Գործում են տարբեր գեղագիտական և մարզական խմբակներ:

☑️ Պար

☑️ Երգ-երաժշտություն

☑️ Դաշնամուր

☑️ Նկարչություն

☑️Շախմատ

☑️Մարմնամարզություն

☑️Արևելյան մարտարվեստ

Կրթահամալիրը համագործակցում է IQ ուսումնական կենտրոնի հետ՝ կազմակերպելով մենթալ թվաբանության դասընթաց :

Կրթահամալիրն ապահովում է ավագ դպրոցի հանրակրթական ծրագիրը և կազմակերպում ուսումնական գործընթաց՝ համապատասխան աշակերտների նախընտրած մասնագիտության:/ Բուհ ընդունվելու համար նախընտրելի առարկաների նախապատրաստական դասընթաց/:

Կրթահամալիրը գործում է ժ.9.00-17.00-ն և ապահովում է՝

☑️ երկկողմանի տեղափոխում

☑️ երեքանգամյա սնունդ

դասապատրաստում

Սիրելի՛ ծնողներ, ձեր երեխայի կրթությունն ու դաստիարակությունը վստահելով մեզ՝ դուք կարող եք վստահ լինել, որ այն հուսալի և հոգատար ձեռքերում է:

«Վարդանանք» կրթահամալիր

Հասցե՝ ք. Երևան, Էրեբունի վարչական շրջան, Միչուրինի 36

Հեռ.՝ 010-577-877

Կայք` http://vardananq.com

email: edu@vardananq.com

Կարող եք հետևել մեզ facebook-ում և instagram-ում