Հունիսի 19-ին և 20-ին «Վարդանանք» կրթահամալիրի տարրական դասարանների ուսուցիչները մասնակցեցին «Հայաստանում եվրոպական վարժարան» հիմնադրամի կողմից կազմակերպած սեմինարին,որտեղ քննարկվեցին հետևյալ թեմաները.
«Մանկավարժական նորարարական մեթոդներ կրտսեր դպրոցում»
«Դասարանի կառավարում, վերահսկողություն, կարգապահություն, ժամանակի ճիշտ բաշխում և ռացիոնալ օգտագործում»
«Սովորողի հոգեբանական կոմֆորտի ազդեցությունը ուսումնական գործընթացում»։ Սեմինարի ընթացքում մասնակիցները հանդես եկան փորձի փոխանակմամբ։