Վարդանանքցիների ձեռքբերումները՝ «Գյոթե» կենտրոն, «Cambridge», «Умный мамонтёнок»․․․

Վարդանանքցիների ձեռքբերումները՝ «Գյոթե» կենտրոն, «Cambridge», «Умный мамонтёнок»․․․

Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ կրթահամալիրի աշակերտները նախորդ ուսումնական տարում ոչ միայն մայրենի լեզվի, այլ օտար լեզուների և բնագիտության բնագավառներում լուրջ հաջողություններ գրանցելու, ստացած ձեռքբերումների, կրթական տարբեր հարթակներում «Վարդանանք» կրթահամալիրի անունը հնչեցնելու համար արժանացան շնորհակալագրերի։
Մեր սաներին գերմաներենի, անգլերենի, ռուսերենի իմացության A1,A2,B1,B1,C1 մակարդակներում միջազգային քննությունների վկայականներ հանձնեցին Հայաստանում «Գյոթե» կենտրոնի տնօրեն Իրիս Իուբելին, «Cambridge» կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ «Pass» կենտրոնի միջազգային քննությունների կազմակերպիչ Լիանա Խաչատրյանը, իսկ «Умный мамонтёнок» միջազգային օլիմպիադայի 1-ին, 2-րդ , 3-րդ կարգի վկայականները հանձնեց դպրոցի տնօրեն՝ Շուշան Զաքարյանը։
Գեղեցիկ միջոցառումն ամփոփեց կրթահամալիրի հիմնադիր Գայանե Սողոմոնյանը , ով 2022-2023 ուստարվա տարեվերջյան մանկավարժական խորհրդի որոշմամբ «Լավագույն ուսուցիչ» տիտղոսը շնորհեց բնագիտամաթեմատիկական ամբիոնի ղեկավար, քիմիայի ու կենսաբանության ուսուցիչ՝ Գայանե Մուրադյանին։
Շնորհակալություն կրթահամալիրի ուսուցչական համակազմին, մեր աշակերտների գրանցած հաջողությունների համար։
Վարդանանքցու հաջողություններն ամրագրվում են ուսուցչի նվիրված աշխատանքի շնորհիվ:

367749536_795131305744648_3579382309706218652_n
384577922_795131262411319_8333877280014673737_n
369225982_795131222411323_6267518304685612200_n
384574059_795131352411310_5008973224012983095_n
367749536_795131305744648_3579382309706218652_n 384577922_795131262411319_8333877280014673737_n 369225982_795131222411323_6267518304685612200_n 384574059_795131352411310_5008973224012983095_n