2-րդ դասարանի մայրենի և կերպարվեստ դասագրքերի համահեղինակ՝ Մարինե Մանուկյան

2-րդ դասարանի մայրենի և կերպարվեստ դասագրքերի համահեղինակ՝ Մարինե Մանուկյան

«Վարդանանք» կրթահամալիրը հպարտության մեծ զգացումով շնորհավորում է տարրական դպրոցի փոխտնօրեն տիկին Մարինե Մանուկյանին՝ 2-րդ դասարանի մայրենի և կերպարվեստ գրքերի համահեղինակին։
Հանրակրթության նոր չափորոշիչների պահանջներին համապատասխան՝ դասագրքերում ընտրված թեմաներն առանձնանում են իրենց մատչելիությամբ, հետաքրքրությամբ, պարզ ու հասկանալի պատկերներով, համապատասխան արագ արձագանքի՝ QR-կոդերով ։
Վստահ ենք՝ այս դասագրքերը կօգնեն ուսուցիչներին և աշակերտներին ուսումնառությունը շարունակել կառուցողական պայմաններում։
«Վարդանանք» կրթահամալիրը մեծ հպարտություն է ապրում իր ուսուցչական կազմում համագործակցելով այնպիսի պրոֆետիոնալ, գիտակ, հմուտ մանկավարժի, կազմակերպչի, մարդու հետ՝ ինչպիսին է Մարինե Մանուկյանը։