Տերևների պարը

Տերևների պարը

«Վարդանանք» կրթահամալիրի դռները թակել էր աշնանային հեքիաթը, որին սիրով հյուրընկալել էին երկրորդ դասարանցիները (դասվարներ՝ Լ․ Ծատուրյան, Մ․ Մուրադյան, Ա․ Սողոմոնյան)։
Կենդանացել էին ծառերը, մրգերն ու բանջարեղենը։ Բոլորն էլ իրենց ոսկեզօծ, դեղին, վառ ծիրանի շքեղազարդ զգեստներով պարահանդեսի էին մասնակցում։
Փոքրիկ վարդանանքցիները աշնան մրգահանդեսն ու տերևների պարը ներկայացրին իրենց ձեռքի աշխատանքներում՝ ստեղծելով աշնանային գունազարդ էսքիզներ և կոլաժներ։
​Շնորհակալություն, մեր սիրելի՛ դասվարներին՝ աշնան իրական հեքիաթը դպրոց բերելու համար: