Աշունն այսօր…

Աշունն այսօր պարահանդեսի էր հրավիրել «Վարդանանք» կրթահամալիրի 3-րդ դասարանցիներին։ Խելահեղ քամին գունազարդ տերևներին պոկում էր ծառերից, պտտում, պարեցնում ու տանում հեռու-հեռու ․․․․
Բայց շատ համառ մի դեղին տերև կար, որ չէր ուզում բաժանվել մայր ծառից․․․
Ներկաներիս համակել էր աշնան այս զարմանահրաշ պատմությունը․ հմայված էինք ստեղծած կերպարներով, նրանց արհեստավարժ խաղով, գրագետ և արտահայտիչ խոսքով։
Շնորհակալություն մեր սիրելի՛ դասվարներ՝ Ս․ Վարդանյանին, Լ․ Խաչատրյանին, Ա․ Սահակյանին՝ աշնան հրաժեշտը հիշարժան դարձնելու համար։