Ինտեգրված դաս՝ «Մայրենի» և «Շախմատ»

Ինտեգրված դաս՝ «Մայրենի» և «Շախմատ»

«Վարդանանք» կրթահամալիրի 2-րդ դասարանում կազմակերպվել էր ինտեգրված դաս՝ «Մայրենի» և «Շախմատ» առարկաներից (դասվար՝ Լ․ Ծատուրյան, շախմատի ուսուցիչ՝ Ա․ Գասպարյան)։ Դասի թեման էր՝ «Աշխարհահռչակ շախմատիստը»։
Երկու դասաժամ, չթուլացող հետաքրքրությամբ, սովորողները դասանյութը համակողմանիորեն քննարկեցին, անվանեցին խաղաքարերը, բնութագրեցին դրանք նշելով՝ ինչ դեր ունեն «Շախմատային պալատում», ինչ հատկանիշներ ունեն, ինչ քայլեր կարող են անել, ներկայացրին երկխոսություններ, կատարեցին եզրակացություններ։ Կարևորեցին անձնային այն որակները, որոնք կյանքում պետք են հաջողություն գրանցելու համար։
Խմբային աշխատանքի միջոցով ներկայացրին շախմատի վերաբերյալ պատրաստած հաղորդումը, ցուցադրեցին շախմատային խաղի դրվագներ, գրանցեցին արդյունքները աղյուսակի միջոցով:

foryourpage1
foryourpage9
foryourpage2
foryourpage8
foryourpage5
foryourpage3
foryourpage4
foryourpage7
foryourpage6
foryourpage1 foryourpage9 foryourpage2 foryourpage8 foryourpage5 foryourpage3 foryourpage4 foryourpage7 foryourpage6