Ապրիլի 12-ին «Վարդանանք» կրթահամալիրի սաները «Բաց դաս» ծրագրի շրջանակում այցելեցին խորհրդարան։
Աշակերտների հետ հանդիպեց ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Պատգամավորը արժևորեց աշակերտների այցը և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին։
Կարևորելով երիտասարդ սերնդի դերը մեր երկրի մրցունակ ապագայի կառուցման հարցում՝ հորդորեց լավ սովորել, որպեսզի ստացած գիտելիքները նպաստեն նոր հմտությունների ձեռք բերմանն ու այն կյանքում կիրառելի դարձնելուն։
Աշակերտները ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետևեցին խորհրդարանում ընթացող աշխատանքներին:
Իսկ օրվա վերջում եղան ԱԺ թանգարանում, ծանոթացան խորհրդարանի պատմությանը, այցելեցին գրադարան` հետաքրքրվելով, թե ինչ հաճախականությամբ են պատգամավորներն օգտվում բազմաքանակ և բազմաբովանդակ գրքերից:
Օրը հիշարժան էր և հետաքրքիր։