«Վարդանանք» կրթահամալիրի ավագ դպրոցի անգլերենի ուսուցիչ Ռուզան Ասատրյանն ապրիլի 19-21-ը մասնակցեց Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպված 28-րդ “TESOL Arabia -The future of language education: adapting to a changing landscape” միջազգային կոնֆերանսին, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների անգլերենի առաջատար մասնագետներ։
Կոնֆերանսի նպատակն էր մասնագետների ունեցած փորձի փոխանակումն ու դասավանդման գործընթացում նոր տեխնոլոգիաների կիրառումը։