Պարարվեստի գիտակները փաստում են.
«Պարը մի կախարդական աշխարհ է, ուր միաձուլված ճախրում է մարդու հոգին ու մարմինը»։
Իսկ այդ ճախրանքին այսօր թևեր տվեցին «Վարդանանք» կրթահամալիրի «Դեպի վեր» պարային համույթի սաները (գեղ.ղեկավար՝ Սեդա Խերանյան):
Նրանք շրջագայեցին՝ կամրջելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող մշակույթներն ու, իհարկե, վերադարձան մեր արմատներին ու ակունքներին։
Շնորհավոր պարի միջազգային օր։