«Վարդանանք» կրթահամալիրի սաները , ծնողներն ու տնօրենությունը այցելեցին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավը բարեգործական մեկ բեկորով ամբողջացնելու համար։
Կենտրոնում նշեցին , որ նկարի ընտրությունը պատահական չէ: Ինչպես Մարտիրոս Սարյանն է ցեղասպանությունից հետո Հայաստանն արևշատ և վառ գույներով պատկերել, այդպես էլ Զինվորի տունն է ցանկանում հայրենիքի պաշտպանների համար ապահովել վառ ու լուսավոր ապագա։
Կրթահամալիրի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում ծնողական, ուսուցչական և աշակերտական համայնքներին մարդասիրության այս կարևոր ու պատասխանատու գործում միասնական լինելու համար։