«Վարդանանք» կրթահամալիրում տիրում էր բարձր տրամադրություն. դիմավորում էինք Բեռլինում կայացած դպրոցականների 4-րդ միջազգային օլիմպիադայում 1-ին պատվավոր հորիզոնականը զբաղեցրած մեր աշակերտական խմբին (ուսուցիչ՝ Սառա Գասպարյան):
Արտերկրում պետական դրոշը ծածանելու և կրթահամալիրի անունը բարձր պահելու համար ուսուցիչներն ու աշակերտները կրթահամալիրի հիմնադիր Գ. Սողոմոնյանի կողմից արժանացան խրախուսական նվերների և շնորհակալագրերի։




