Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ խորհրդանշվում է նաև որպես «Գիրք նվիրելու օր»։
Այդ առիթով կրթահամալիրի աշակերտական խորհրդի առաջարկությամբ որոշեցինք այցելել Երևանի Պետական Համալսարան։
«Վարդանանք» կրթահամալիրի աշակերտները հանդիպում ունեցան ԵՊՀ ռեկտոր, ՊԳ դոկտոր, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի, ուսումնական և գիտական հարցերով պրոռեկտորներ՝ ՀԳ թեկնածու Էլինա Ասրիյանի և ՖՄԳ թեկնածու Ռաֆայել Բարխուդարյանի , ԵՊՀ Մանկավարժության ամբիոնի վարիչ, ՄԳ դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանի հետ։
Գիտական ոլորտի երախտավորների հետ յուրաքանչյուր հանդիպում երեխաների համար կյանքի կարևորագույն դաս է դառնում։
Այդպես էլ որակեցին աշակերտներն այսօրվա հանդիպումները ։
Շնորհակալություն Մայր բուհին ջերմ ընդունելության համար։



