Նոր միջազգային համագործակցության անդրանիկ ծրագիրը։
«Վարդանանք»կրթահալիրը Avenue des langues ֆրանսիական ասոցացիայի հետ համատեղ ներկայացնում են Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա լեզվամշակութային բացառիկ ճամբար՝ լեզվական ինտենսիվ դասընթացներով, մտահորիզոններ զարգացնող ուսուցողական այցերով, անմոռաց էքսկուրսիոն ծրագրերով և իհարկե անսահման խենթ արկածներով…
Մեր կրտսեր դպրոցի սաները գտնվում են 10-օրյա այցով Փարիզում, Ստրազբուրգում և Շվեյցարիայում։
Աշակերտները մասնակցում են գերմաներենի դասընթացների, այցելում պատմամշակութային վայրեր, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Եվրոպական պառլամենտ և այլ հաստատություններ։
Ուղեկցում են կրթահամալիրի հիմնադիր Գայանե Սողոմոնյանն ու գերմաներենի ուսուցչուհի Լորետա Ադամյանը։
