Այցելություն «Շունչ» թատրոն

Այցելություն «Շունչ» թատրոն

Ապրիլի 25-ին «Վարդանանք» կրթահամալիրի 7-9-րդ դասարանի աշակերտները «Շունչ» թատրոնի դերասանական կազմի կատարմամբ դիտեցին Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի ներկայացումը, որից հետո հյուրընկալեցինք նաև դերասանական կազմին, ովքեր մեծ սիրով և պատրաստակամությամբ պատասխանեցին մեր աշակերտների բազմաբնույթ հարցերին։
Նմանօրինակ հանդիպումների նպատակն է երեխաներին մոտեցնել մշակույթին, հայ գրականությանը, իրենց արմատներին և ակուքներին։
Վստահ ենք, որ այսպիսի հանդիպումները երեխաների մոտ զարգացնում են ընթերցանության և հայ մշակույթի հանդեպ սերն ու հետաքրքրասիրությունը։