«Վարդանանք» կրթահամալիրը «Գիրքն իմ վստահելի ընկերն է» ընթերցանության մրցույթի շրջանակում հյուրընկալել էր ժամանակակից գրող Հայկ Աջապահյանին։ Երրորդ դասարանցիները հեղինակին դիմավորեցին յուրօրինակ բեմականացմամբ՝ ներկայացնելով իրենց հետաքրքրությունները և նախասիրությունները գրքի ու ընթերցանության նկատմամբ։
Հեղինակն ու ընթերցողները անկաշկանդ, ջերմ մթնոլորտում շփվեցին՝ ստեղծելով մտերմիկ ու ոգեշնչող միջավայր։
Նման հանդիպումները խթանում են ընթերցասիրությունը և սեր են առաջացնում դեպի գիրքն ու գրականությունը։

